Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը
Հունիսի 29-ին, ժամը 21։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 50 մ)։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ փրկարարները նրանց մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Վարորդը տեղափոխվել է ԲԿ, իսկ ուղևոր Անահիտ Գ․-ն հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։
Շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենայի մյուս ուղևորներ Սիրան Մ․-ին, Եսայի Թ․-ին և Լիլիթ Թ․-ին տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Կարծիքներ