Մեր վիրավոր զինվորները կունենան առավելություններ աշխատաշուկայում
Հայկուհի Մինասյանը ստորագրեց հուշագիր, որի արդյունքում
մեր վիրավոր զինվորները կունենան առավելություններ աշխատաշուկայում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրեցին հուշագիր, որի նպատակը վիրավոր զինվորների սոցիալական ներառումն է, աշխատաշուկայում մրցունակության բարձրացումն ու զբաղվածության ապահովումը։
Վիրավոր զինվորների համար համատեղ ջանքերով կիրականացվի մասնագիտական կողմնորոշում, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, զինվորները կստանան տեղեկատվություն զբաղվածության պետական ծրագրերի շրջանակում շահառուների մասնագիտական ուսուցման, աշխատատեղի հարմարեցման, զբաղվածության ապահովման մասին:
Ինչպես նաև, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղի կողմից կկազմակերպվեն և կանցկացվեն վիրավոր զինվորների հետ աշխատող մասնագետների վերապատրաստման դասընթացներ, մեթոդական աջակցություն և խորհրդատվություն:
Կարծիքներ