Սուարեսը պայմանագիր է համաձայնեցրել բրազիլական ակումբի հետ

Սուարեսը պայմանագիր է համաձայնեցրել բրազիլական ակումբի հետ

Հարձակվող Լուիս Սուարեսը շուտով կդառնա «Գրեմիոյի» ֆուտբոլիստ։ Ուրուգվայցի հարձակվողը, որն ազատ գործակալի կարգավիճակ ունի, համաձայնել է ակումբի հետ երկու տարվա պայմանագիր ստորագրել։ Այս մասին հաղորդում է Goal-ը։

35-ամյա Սուարեսի վերջին ակումբը եղել է ուրուգվայական «Նասյոնալը», որի կազմում դարձել է երկրի չեմպիոն։ Ավելի վաղ նա հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում», «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Այաքսում» և «Գրոնինգենում»։

Ավելի վաղ «Գրեմիոյի» ներկայացուցիչ Պաուլո Կալեֆին ասել էր, որ պատրաստվում են մոտ ժամանակներս առաջարկ անել խաղացողին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում