Կոլումբիան կարող է դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիան կարող է  դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ չի բացառում Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման հնարավորությունը՝ երկու երկրների միջև տարաձայնությունների պատճառով Գազայի հատվածի վրա հարձակումների լույսի ներքո։

«Եթե մենք ստիպված լինենք դադարեցնել հարաբերությունները Իսրայելի հետ, մենք դրանք կդադարեցնենք: Մենք չենք աջակցում ցեղասպանությանը», - կիրակի օրը պետության ղեկավարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում Twitter): «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկային ցույց տալ իսկական համերաշխություն Կոլումբիայի հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում