Բայդենն ասել է, որ անհրաժեշտ չի համարում, որ ամերիկյան ուժերը մասնակցեն ռազմական գործողություններին Իսրայելի կողմից
Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին ամերիկյան ուժերի մասնակցության կարիք չկա, սակայն ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է CBS-ին կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։
«Ես չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է», - նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ամերիկյան ուժերը կարող են մասնակցել «այս նոր պատերազմին Մերձավոր Արևելքում»: Բայդենի խոսքով՝ «Իսրայելն ունի լավագույն ռազմական ուժերից մեկը»։ «Ես երաշխավորում եմ, որ մենք նրանց կտրամադրենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է», - հավելել է նախագահը։
Կարծիքներ