Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Իվանիշվիլիի որդու և Ղարիբաշվիլիի զրույցի սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Իվանիշվիլիի որդու և Ղարիբաշվիլիի զրույցի սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո

Վրաստանի Գլխավոր դատախազությունը դատարանի միջոցով իրավունք է ստացել առգրավել իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդուն և գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին վարկաբեկող ձայնագրությունների էլեկտրոնային կրիչները:

Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, հասարակության շրջանում մեծ արձագանք ստացած ձայնագրությունների հրապարակումից երեք օր անց Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «մասնավոր հաղորդակցության գաղտնիության խախտում» հոդվածով: Այդպիսով, քննությունը հետաքրքրվել է, թե ինչպես և ում կողմից են արվել մասնավոր զրույցի ձայնագրությունները:

Ձայնագրությունը հրապարակած հեռուստաընկերությունը հայտարարել է, որ այն ստացել է անանուն աղբյուրից և չի երաշխավորում դրա իսկությունը: Սակայն ավելի ուշ ձայնագրության մասնակից Բերա Իվանիշվիլին և բանակցություններին առնչվող երկրի պետական պաշտպանության ծառայության պետ Անզոր Չուբինաձեն հաստատել են, որ ձայնագրությունն իրական է:

Հիշեցնենք, որ ձայնագրության հրապարակումից հետո ընդդիմադիրները պահանջում էին նոր վարչապետի հրաժարականը՝ հասարակական կարծիք հայտնելու համար հետապնդումները խրախուսելու պատճառով: Հրապարակված ձայնագրության մեջ Բերա Իվանիշվիլին և վարչապետը զրուցում էին անչափահասներին պատժելու մասին, որոնք սոցցանցում արված գրառումներով վիրավորել էին Բերային: Դպրոցահասակերի դեմ պատժիչ գործողություններն իրականացվել են Չուբինաձեի մասնակցությամբ: Այդ ամենի մասին տեղյակ է եղել նաև Բիձինի Իվանիշվիլին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում