Երեւանի ավագանու նիստերի դահլիճն ընդմիջումից հետո դատարկվեց. քննարկմանը մի քանի հոգի է ներկա. ՀԺ

Երեւանի ավագանու նիստերի դահլիճն ընդմիջումից հետո դատարկվեց. քննարկմանը մի քանի հոգի է ներկա. ՀԺ

Երեւանի ավագանու նիստերի դահլիճն ընդմիջումից հետո գրեթե դատարկ է. քննարկմանը մի քանի հոգի է ներկա: Օրակարգային հարցերը սպառելուց հետո, ավագանու անդամները գնացին ընդմիջման: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ»-ը:

Այժմ մեկնարկել է ելույթներ բաժինը, սակայն նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանից բացի 4 կամ 5 հոգի են քննարկումներին մասնակցում: Այս «բազմամարդ» քննարկման պատճառները դեռեւս չեն նշվել: Ակնկալվում է, որ շուտով ուշացած կմիանան նաեւ ավագանու մյուս անդամները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում