Ճապոնիան բողոք է հայտնել Կունաշիրում ՌԴ ԶՈւ առաջիկա զորավարժությունների հետ կապված

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել ՌԴ իշխանություններին՝ ռուսական զինված ուժերի զորավարժությունների հետ կապված, որոնք ենթադրաբար տեղի կունենան հոկտեմբերին Կունաշիր կղզու ջրերում: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Sankei թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ թերթի, Մոսկվան սեպտեմբերի վերջին տեղեկացրել է Տոկիոյին կայանալիք զորավարժությունների մասին:
Տասնամյակներ շարունակ Մոսկվան և Տոկիոն շարունակել են խորհրդակցությունները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներից հետո խաղաղության պայմանագիր մշակելու նպատակով: Դրա հիմնական խոչընդոտը մնում է Կուրիլների հարավային մասի իրավունքների վերաբերյալ անհամաձայնությունը: Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և հարակից փոքր անմարդաբնակ կղզիների սեփականությունը:
Կարծիքներ