Ֆրանսիայի հրապարակում անհնար է 40-50 հազար մարդ ֆիզիկապես տեղավորել. Չախոյան

Ֆրանսիայի հրապարակում անհնար է 40-50 հազար մարդ ֆիզիկապես տեղավորել. Չախոյան

Ընդդիմության բողոքի ակցիաների կազմակերպիչները շարունակում են ստել ու փորձում են մոլորեցնել  բոլորին՝ անգամ իրենց կողմնակիցներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Գրառման մեջ նաև ասված է. «Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե  այսօր  կազմակերպած  երթին մասնակցել է 40-50 հազար մարդ։ Այնինչ, Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկել է երթը,  նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար է 40-50 հազար  մարդ  ֆիզիկապես տեղավորել։  Անգամ պարզ մաթեմատիկական հաշվարկն է դա ցույց  տալիս։

Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի հաշվարկներով 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4300 մարդ։ Կասկածից վեր  է, որ Իշխան Սաղաթելյանը  բացահայտ ստում է,  հայտարարելով թե երթին 40-50 հազար մարդ  է մասնակցել։ Կցված լուսանկարում Ֆրանսիայի հրապարակն է՝ 19։30-ի դրությամբ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում