Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ։ Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը:
Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք Բաքվի ու Երևանի խնդրանքով տեղակայվել են շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:
Ընդգծվել է, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հայտարարության մեջ արձանագրած պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրադրության ընդհանուր կայունացմանը:
Շեշտվել է ռազմական գործողություններից տուժած բնակչության խնդիրների լուծման կարևորությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Կարծիքներ