Սելտան հաղթեց Բարսելոնային, Բետիսը և Վալենսիան չպարզեցին հաղթողին

Սելտան հաղթեց Բարսելոնային, Բետիսը և Վալենսիան չպարզեցին հաղթողին

«Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշրջանն ավարտեց «Սելտայի» դեմ արտագնա խաղով։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Գրում է Armsport.am-ը։

«Սելտայի» կազմում դուբլ գրանցեց Գաբրի Վեյգան, իսկ կատալոնական թիմից աչքի ընկավ Ֆատին։

Այս պարտությունը «Բարսելոնայի» համար վեցերորդն էր այս մրցաշրջանում և երրորդը վերջին չորս հանդիպումներում: Այս հաղթանակով «Սելտան» 43 միավորով զբաղեցրեց Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Բետիսը» ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ (1-1): «Վալյադոլիդը» ևս ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ (0-0) և «Էսպանյոլի» ու «Էլչեի» հետ միասին լքում է Լա լիգան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում