Երրորդ զորամիավորման զորամասերում Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընտրական փուլը
Երրորդ զորամիավորման զորամասերում անցկացվել է «Բանակային խաղեր-2021» միջազգային մրցաշարի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային ընտրական փուլը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական և ֆիզիկական պատրաստության համալիր վարժանքների արդյունքներով ընտրվել են լավագույն զինծառայողները, ովքեր կներկայացնեն զորամիավորման հավաքականը բանակային խաղերում։
Կարծիքներ