Վրաստանում համաճարակային իրավիճակը մոտենում է պիկին. գլխավոր վարակաբան
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը մոտենում է գագաթնակետին` մեկ անգամ ևս զգուշացրել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ու բնակչությանը կոչ արել խստորեն պահպանել բոլոր կանոնները:
Մասնագետը վստահ է` իրավիճակի վատթարացումը պայմանավորված է սահմանված կանոնների և խորհրդատվությունների խախտմամբ:
«Բոլոր ցուցանիշները վկայում են, որ երկրում վիճակը դեպի վատն է գնում: Վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր մենք ունենում ենք ավելի քան 500-600 դեպք: Վերջին 14 օրվա ընթացքում վարակի ինդեքսն աճում է, ակտիվ դեպքերի թիվը նույնպես, այսինքն ՝ աստիճանաբար ծանրաբեռնվում է նաև առողջապահական համակարգը»,- մտահոգություն է հայտնել Գամկրելիձեն:
Կարծիքներ