Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:
Կարծիքներ