ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին

Կարմիր խաչի միազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միազգային կոմիտեի գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են անձանց պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին:
Պահվող անձանց խնդիրները քննարկվել են այդ երկրի իշխանությունների հետ: Ամատունին նշել է նաև, որ անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ:
Կարծիքներ