Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնից ու նոր աշխատանքի նշանակվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնից ու նոր աշխատանքի նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2 որոշումներով  Արտակ Ղազարյանն ազատվել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնից ու աշխատանքի անցել Ջրային կոմիտեում:

Ազատման մասին համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Արտակ Սուրենի Ղազարյանին ազատել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

ՀՀ վարչապետի՝ մայիսի 4-ին ստորագրած մեկ այլ որոշմամբ, Ղազարյանը նշանակվել է  ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար: Որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝
Արտակ Սուրենի Ղազարյանին նշանակել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար։

Նշենք, որ Ղազարյանը  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնում էր նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում