Քննարկվել են Հայաստանում ջրային ոլորտի կայուն կառավարման բարելավմանն ուղղված ծրագրերը

Քննարկվել են Հայաստանում ջրային ոլորտի կայուն կառավարման բարելավմանն ուղղված ծրագրերը

Հայաստանում  ջրային ոլորտի կայուն կառավարման, իրականացվող ծրագրերի ընթացքի, միջանկյալ արդյունքների և նոր նախանշված ծրագրային գործողությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի մոտ տեղի է ունեցել միջազգային դոնոր գործընկերների հերթական հիբրիդային հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչության, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի  «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի, «ԵՄ-ն շրջակա միջավայրրի համար–ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» տարածաշրջանային ծրագրի Հայաստանի ներկայացուցիչներ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի ընթացիկ ծրագրերին։

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերի ուղղորդված և նպատակային ձևավորումը և իրականացումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում