Սերգեյ Սմբատյանն ու Արմեն Սմբատյանը կալանավորվել են երկու ամսով

Սերգեյ Սմբատյանն ու Արմեն Սմբատյանը կալանավորվել են երկու ամսով

 Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։

Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, նաև կալանավորվել են նաև Սերգեյ Սմբատյանի հայրը՝ Ռուսաստանում և Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը։
 

Սերգեյ Սմբատյանը, Արմեն Սմբատյանը և Արման Պետրոսյանը մեղադրվում են պետությանը գույքային վնաս պատճառելու մեջ։  Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ նրանց գործողությունների հետևանքով պետությանը հասցված վնասը կազմում է 966 միլիոն դրամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում