Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար

Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Mercedes C350 մակնիշի ավտոմեքենան և HOVO մակնիշի բեռնատարը։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգու, որոնցից մեկին մետաղի ջարդոնի վերածված Mercedes-ի միջից, դուրս են բերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում