Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի վթարի զոհերի թիվն ավելացել է մեկով․ տուժածը հիվանդանոցում մահացել է

ԱԻ նախարարությունը նոր տեղեկություն է հրապարակել նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ի սահմաններում Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի վերաբեյալ։
Հիշեցնենք, նշված հատվածում բախվել էին «Վազ-2107» (վարորդ՝ Է․ Մ․) և «Վազ-2101» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ք․-ի (ծնված 1970 թ.) և Է․ Մ․-ի դիերը ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։
«Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ․ Մ․-ին․ տուժածը հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ էլ մահացել է:
Կարծիքներ