Ժամացույցների գործարանում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ
Դեկտեմբերի 21-ին, ժամը 17:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող ժամացույցների գործարանի 1-ին հարկում՝ ենթակայանում, հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ը նշում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։03-ին։ Ենթակայանի տարածքում (40 քմ) այրվել է տրանսֆորմատոր։
Կարծիքներ