ՌԴ առողջապահության նախարարը նշել է «օմիկրոնի» հիմնական ախտանշանները
Կոկորդում քոր, ցածր ջերմաստիճանով ենթաֆեբրիլային տենդը, մկանային ցավերը (միալգիա) կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հիմնական ախտանիշներն են, մարտի 3-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«Մենք տեսնում ենք, որ «օմիկրոնի» կլինիկական պատկերում գերակշռում են սուր շնչառական վարակների այնպիսի նշաններ, ինչպիսիք են կոկորդում քորը, ենթաֆեբրիլային տենդը, միալգիան։ Ընդհանուր ախտանշանները, թունավորումը երբեմն շատ նման են գրիպի ախտանիշներին», – ասել է նա ՌԴ կառավարությանն առընթեր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում:
Վիրուսի նոր տարբերակը հայտնաբերվել է մոտ 80 երկրներում։ Մասնագետները կարծում են, որ այն կարող է վտանգ ներկայացնել, քանի որ տարածվում է շատ ավելի արագ, քան այլ շտամները, որոնք հայտնաբերել են գիտնականները պանդեմիայի ընթացքում, և պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ:
Կարծիքներ