Կոլումբիայում այրին մի քանի տարի գայթակղել է ամուսնուն սպանողին, ապա հանձնել ոստիկանությանը
Կոլումբիացի կինը, որն ամուսնուն կորցրել է տեղի հանցախմբերից մեկի ղեկավարի իրագործած սպանության պատճառով, տարիներ շարունակ պլանավորել է իր վրեժը՝ գայթակղել է ամուսնուն սպանողին, ապացույցներ հավաքելով նրա հանցանքների վերաբերյալ, որպեսզի ավելի ուշ նրան հանձնի ոստիկանությանը:
Հանցագործը Ռուբեն Դարիո Վիլորիա Բարիոսն էր, որը զբաղվում էր սպանություններով, զենք-զինամթերքի, թմրանյութերի թրաֆիքինգով: Վերջինս վստահելով կնոջը կիսվել է իր հանցավոր գործարքների մասին տեղեկություններով, որոնք հետո կինը փոխանցել է իշխանություններին:
Տրամադրված տեղեկատվության շնորհիվ իշխանությունները կարողացել են տղամարդու դեմ հիմնավոր գործ հարուցել և կալանավորել նրան:
Կարծիքներ