ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ»-ը հանձնարարել է կրկնապատվաստման եւ հիվանդությունից հետո ներարկման համար
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը պետք Է օգտագործել կրկնակի պատվաստման կամ հիվանդությունը տանելուց հետո սկզբնական իմունացման դեպքում. նման փոփոխությունները ՌԴ առողջապահության նախարարությունը մտցրել Է կորոնավիրուսի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման ժամանակավոր մեթոդական հանձնարարականների նոյեմբերի 18-ին հրապարակված 13-րդ տարբերակում:
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի օգտագործումը նպատակահարմար Է COVID-19-ի համավարակի պայմաններում առաջնային պատվաստումից վեց ամիս անց կրկնակի պատվաստման համար կամ հիվանդությունը տանելուց վեց ամիս անց 18-ից բարձր տարիքի անձանց առաջնային պատվաստման համար»,-հետեւում Է նախարարության կայքում զետեղված ժամանակավոր հանձնարարականների նոր տարբերակից:
Ավելի վաղ «Սպուտնիկ Լայթ»-ը հատկապես կրկնակի պատվաստման համար օգտագործելու անհրաժեշտության մասին հայտարարել Էր ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը պետք Է կիրառվի կրկնակի պատվաստման համար: Մենք տեսնում ենք, որ իմունիտետը, որը ձեւավորվում Է, ավելի որակյալ Է երկփուլ պատվաստումից հետո, եւ դա սկզբունքորեն կարեւոր Է, որպեսզի պահպանվի առողջությունը»,-ասել Է նա:
Դրա հետ մեկտեղ նոյեմբերի սկզբին պատրաստուկի պահանջարկի մեծանալու ֆոնին առողջապահության նախարարությունը դրա լրացուցիչ մատակարարումներ Է կազմակերպել Ռուսաստանի տարածաշրջաններում:
«Սպուտնիկ Լայթ»-ը «Սպուտնիկ V» պատվաստանյութի (ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա) առաջին բաղադրիչն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ