Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:
Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։
Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝
սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն.
շինությունները սարքավորված չեն եղել մինչև նախամուտք մտնելուց առաջ աշխատանքային համազգեստի համար կախիչներով.
արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական հագուստ-կոշիկները.
արտադրամասի սարքավորումները, գործիքները, հումքի մշակման սեղանը, լվացարանը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակումб шսկ կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասում:
Բացի վերոնշյալ խախտումներից, նաև՝
արտադրական շինությունների հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, եղել են վնասված.
եփման վառարանը, օդատար համակարգը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Սահմանվել է ժամկետ նշված արտադրամասերում հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Կարծիքներ