Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մանկապարտեզի մոտ այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչի էլեկտրական լարերը (մոտ 3 գմ) և պլաստմասսայե խողովակները (մոտ 2 գմ):
Կարծիքներ