3 օրում ՀՀ տարբեր հատվածներում հրդեհների վերաբերյալ 5 ահազանգ է եղել
Հունիսի 9-11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արարատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 12 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ