Նովակ Ջոկովիչը ոչ մեծ դժվարությամբ հաղթահարեց Ուիմբլդոնի 3-րդ շրջանի արգելքը
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ջոկովիչը մրցեց ազգությամբ սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ և առավելության հասավ երեք սեթերից հետո՝ 6:0, 6:3, 6:4 հաշվով:
Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:
Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:
Կարծիքներ