ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել առաքելությունն Իրաքում
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մտադիր են ընդլայնել ուսումնական առաքելությունը Իրաքում կորոնավիրուսի պանդեմիայի թուլանալուն պես: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին եւ դիվանագետներին:
Նախարարները մտադիր են համաձայնեցնել ծրագիրը տեսահամաժողովի ժամանակ, որի արդյունքում առաքելության թվաքանակը կարող է ավելանալ 500-ով՝ հասնելով 4000-5000-ի՝ նշել են չորս դիվանագետներ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտնել է, որ ակնկալում է, որ նախարարները կհամաձայնեցնեն առաքելության ընդլայնությունը:
Այսօր ՆԱՏՕ-ի առաքելությունը ուսուցանում է Իրաքի անվտանգության ուժերին, որոնք գտնվում են Իրաքի կառավարության անմիջական հսկողության ներքո:
Կարծիքներ