Մեկ միլիոն դոլար արժողությամբ վագոններ՝ Վրաստան մեկնողների համար

Մեկ միլիոն դոլար արժողությամբ վագոններ՝  Վրաստան  մեկնողների համար

Հունիսի 15-ից սկսած  ուղևորներն  ամեն  օր  կարող են մեկնել Թբիլիսի և Բաթումի՝ միանգամայն նոր պայմաններում:

Այսօր Երևանի երկաթուղային կայարանում  սովորականից մարդաշատ էր. փորձնական երթի էին մեկնում Տվերի վագոնաշինական գործարանից գնված «Հարավկովկասյան երկաթուղու» ուղևորատար նոր վագոնները: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցության շրջանակներում  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ձեռք է բերել 27 վագոն, որոնցից 20-ն արդեն ստացվել է, ևս 7-ը կմատակարարվի մինչև հունիսի վերջ: Նոր շարժակազմը «Տրանսմաշհոլդինգ»-ի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի ամենաժամանակակից սերիական արտադրանքն է:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում