Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 8-ին Հարավարևմտյան Բ-2 թաղամասից բերման են ենթարկել 22-ամյա Կարո Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարո Մ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Կարծիքներ