ԱՄՆ Ֆինանսների նախարարի թեկնածուն Ժանեթ Յելենն է. նախատեսվում է Սենատի քվեարկությունը
ԱՄՆ Սենատը պատրաստվում է երկուշաբթի օրը քվեարկություն անցկացնել գանձապետարանի քարտուղար- ֆինանսների նախարարի պաշտոնում Ժանեթ Յելենի թեկնածության հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Ուրբաթ օրը Յելենը Սենատի ֆինանսական կոմիտեում ցույց է տվել, որ ունի բավարար ձայներ ՝ հեշտությամբ հաստատում ստանալու համար: Հանրապետականները պարտավորվել են աշխատել նրա հետ՝ չնայած մտահոգություններ են հայտնել Բայդենի ահռելի ծախսերի և հարկերի բարձրացման ծրագրերի վերաբերյալ:
Սենատի դեմոկրատները քվեարկությունը պլանավորել են տեղի ժամանակով ժամը 17: 30-ին:
Կարծիքներ