Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մեդալ է նվաճել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում
Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մեդալ է նվաճել Սան Մարինոյում տեղի ունեցած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Վազորդներ Էլլադա Ալավերդյանը (800 մ, 2:16:10), Երվանդ Մկրտչյան (3000 մ, 8:14:46) և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը ( 7, 42 մ) գրավել են երկրորդ տեղը, իսկ մեկ այլ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7,39 մ) և վազորդ Ռազմիկ Մկրտչյանը (200 մ, 21.59 ) դարձել են երրորդ մրցանակակիր:
Կարծիքներ