Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 75 կգ քաշային Արման Դարչինյանը Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է վրացի Գեորգի Կխարաբաձեին և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվել էին վրացի մարզիկին, սակայն երկրորդ ռաունդում Դարչինյանը կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը. 5 մրցավարները միաձայն՝ 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին: Երրորդ ռաունդում Դարչինյանը հաղթեց 3:2 հաշվով:
Հավելենք նաև, որ բռնցքամարտում սա Հայաստանի երկրորդ օլիմպիական ուղեգիրն էր: Առաջինը նվաճել է Կորյուն Սողոմոնյանը:
Կարծիքներ