Համահայկական հիմնադրամը խոստանում է հրապարակել հաշվետվություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը խոստանում է առաջիկա օրերի ընթացքում հրապարակել հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։
«Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։ Լինելով անկախ և չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ մնալ անցած շաբաթվա ընթացքում` հարգելով զոհերի հիշատակը և հասկանալով մեր ժողովրդի ցավն ու հուսահատությունը։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի՝ այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն»,- հայտնում են հիմնադրամից:
Աննախադեպ թվով հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատճառով` այս պահին հիմնադրամից անկարող են անմիջապես արձագանքել բոլորին, խնդրում են լինել համբերատար՝ խոստանալով, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կպատասխանեն բոլոր նամակներին։
«Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը»,- ասվում է հայտարարությունում:
Կարծիքներ