Արարատի մարզի Նշավան գյուղում թոնրատան տանիք է այրվել

Արարատի մարզի Նշավան գյուղում թոնրատան տանիք է այրվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 8-ին, ժամը 17։56-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Նշավան գյուղի Սայաթ-Նովա փողոցի տներից մեկին կից թոնրատանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել՝ 18:25-ին: Այրվել են թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում