Մոսկվայից Բիշքեկ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում
Մոսկվայից Բիշքեկ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում: Այս մասին հայտնել էէ Վոլգայի տրանսպորտային դատախազությունը:
«Նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվա-Բիշքեկ երթուղին իրականացնող թիվ YK884 ինքնաթիռը տեխնիկական պատճառով վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կուրումոչ օդանավակայանում: Օդանավակայանի տեխնիկական ծառայությունները ստուգում են ինքնաթիռը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բիշքեկի օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն՝ թռիչքն իրականացրել է Avia Traffic ընկերությունը։
Ինքնաթիռում եղել է 190 ուղևոր և անձնակազմի անդամները։ Զոհեր և վիրավորներ չկան:
Կարծիքներ