Շահրամանյանը տեղյակ է եղել Բաբայանի` ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցություններից
Սամվել Շահրամանյանը ԼՂ հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է՝ տեղյակ է եղել, որ Սամվել Բաբայանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում, խնդրել է իրեն ևս տեղեկացնել մանրամասներին, ի պատասխան՝ Բաբայանն ասել է, որ խոսքը 23-կետանոց փաստաթղթի մասին է, որից 20-ը արդեն համաձայնեցված է։ Խոսք է գնացել Արցախի ինքնավար կարգավիճակի մասին։ Շահրամանյանը, սակայն, հնարավորություն չի ստացել ծանոթանալ փաստաթղթին։
Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանն է լիազորել Սամվել Բաբայանին բանակցել Ադրբեջանի հետ։ Նախագահ ընտրվելուց հետո Շահրամանյանը ադրբեջանցիներից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է արդյոք նման տարբերակ, ինչին վերջիններս բացասական պատասխան են տվել՝ նշելով, որ եթե հայերին նման հնարավորություն տան, ապա իրենց մոտ ապրող մյուս փոքրամասնությունները ևս նման պահանջ կներկայացնեն։
Կարծիքներ