Կահիրեում բազմաբնակարան շենք է փլուզվել․ կան զոհեր

Առնվազն 3 մարդ է զոհվել, ևս 23-ը՝ վիրավորվել Կահիրեի արևելքում բազմահարկ բնակելի շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al-Ahram թերթը։
10 հարկանի շենքի փլուզումը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Տուժածները հոսպիտալացվել են։ Փրկարարները փլատակների տակ մարդկանց են որոնում։
Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն
Կարծիքներ