ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 4570 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 անձ։ 24 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 20-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 83-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Կարծիքներ