Ռուսաստանում անտառային հրդեհները մոտ 700 տուն են ոչնչացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անտառային հրդեհների պատճառով ավերվել է մոտ 700 բնակելի շենք, և դրանք վերականգնման կարիք ունեն։
«Նախնական հաշվարկով պետք է վերականգնվի 700 բնակելի շենք, որոնք ավերվել են հրդեհի հետևանքով և որոնք մարդիկ օգտագործել են մշտական բնակության համար: Ես չեմ խոսում ամառանոցների մասին,սա առանձին հարց է»,- ասել է Պուտինը՝ հրդեհների դեմ պայքարին նվիրված հանդիպման ժամանակ՝ առաջարկելով քննարկել այս հարցը։
Կարծիքներ