Ռոբերտ Քոչարյանին ֆիասկո է սպասվում, երեկոյան կհնչի նաև դատավճիռը
Այսօր՝ նոյեմբերի 8-ին երեկոյան Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցների հետ հանրահավաք է նախաձեռնել Ազատության հրապարակում։ Որքան էլ զավեշտալի թվա, Քոչարյանն իր համակիրներին հանրահավաքի է հրավիում «ԴԻՄԱԴՐԻՐ» կոչով, այն ինչ, ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ մաշեցնելու է։
Հանրահավաքին նախորդող հանրային տրամադրություններն ու սոցցանցերում քննարկումները, հստակ ի ցույց են դնում պատկերը, թե իրականում ինչ է սպասվում Քոչարյանի հանրահավաքին։
Հանրահավաքը չի լինի մարդաշատ, քանի որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամիսներ առաջ իշխանության քոքը մաշեցնելու կոչեր անող Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի Է ընկել, և այժմ քոչարյանականները չեն կարողանում մարդ հավաքել։ Քոչարյանականները դեռևս մի քանի օր առաջ արդեն խառնված մարդ էին փնտրում, համոզում էին իրենց արդեն նախկին համակիրներին մասնակցել հանրահավաքին, սակայն մերժում էին ստանում։
Երեկոյան սպասվող հանրահավաքը կլինի Քոչարյանի ամենամեծ ֆիասկոն ԱԺ ընտրություններից հետո, դրանով իսկ հանրությունը կտա նաև Քոչարյանի՝ քաղաքական դիակ դառնալու դատավճիռը։ Քանի որ վաղուց պայթել է Քոչարյանի անպարտ լինելու մասին միֆը, իսկ վերջինիս անձը հանրության համար դարձել է անհետաքրքիր։
ArmeniaNews
Կարծիքներ