Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
Համաշխարհային ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել վետերաններին 1944 թ․ հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը։
80 տարի առաջ այս օրը դաշնակիցների ավելի քան 150 000 զինվորներ ափհանում են կատարել Ֆրանսիայի տարածքում՝ Նորմանդիայում, այնտեղից դուրս մղելով նացիստական Գերմանիայի ուժերը։
Reuters-ը հաղորդում է, որ վետերաններից շատերը 100 և ավելի տարեկան են, ուստի հնարավոր է, որ սա նրանց մասնակցությամբ վերջին խոշոր միջոցառումը լինի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջոցառումներին մասնակցելու համար հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին և վարչապետ Ռիշի Սունակին, արքայազն Ուիլյամին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և այլոց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջոցառումներին չի հրավիրվել։
Միջոցառումների 4500 հյուրերի շարքում են նաև ավելի քան 200 վետերաններ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից և Ֆրանսիայից։
Կարծիքներ