Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ-«Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ»
Վարազդատ Հարոյան-«Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու»
Էրիկ Փիլոյան-«Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան-ԲԿՄԱ
Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան-«Կասա Պիա» (Պորտուգալիա)
Վբեյմար Անգուլո-«Ալաշկերտ»
Արտակ Դաշյան-«Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ»
Արթուր Միրանյան-«Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս-«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ստյոպա Մկրտչյան-«Օսիեկ» (Խորվաթիա)
Ուգոչուկվու Իվու-«Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան-«Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Նոյեմբերի 13-ի երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը:
Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:
Կարծիքներ