Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ ապրիլի սկզբին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին խաղադաշտ կարող է վերադառնալ մեկ շաբաթից:
Այս մասին գրում է Football Italia-ն: Մխիթարյանը ևս մեկ հետազոտություն է անցել, որի արդյունքում հայտնի է դարձել, որ նա հնարավոր է կմասնակցի ապրիլի 8-ին Եվրոպայի լիգայի «Այաքս»-ի դեմ հանդիպմանը:
Ավելի վաղ` մարտի 24-ին, հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը չի մարզվել ընդհանուր խմբի հետ, այլ` Վերետուի, Ձանիոլոյի և Սմոլինգի պես անհատական ծրագրով: Մարտի 16-ին ՀՖՖ-ն հաղորդագրություն է տարածել Մխիթարյանի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում էր. « Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում»:
Կարծիքներ