Ֆուտզալի ընտրանին սկսում է նախապատրաստվել աշխարհի առաջնության որակավորման փուլին
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը փետրվարի 26-ից մարտի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Այս մասին հայտնում է Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիան: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա),
Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան),
Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ»,
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան),
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան),
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան),
Արսենի Պետրոսյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան),
Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան),
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան),
Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս),
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան),
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան),
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»,
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»,
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»։
Մարտի 3-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։
Կարծիքներ