2022-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6 անգամ ավելի արագ, քան 2013-2017 թթ-ին. Պապոյան

2022-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6 անգամ ավելի արագ, քան 2013-2017 թթ-ին. Պապոյան

2022-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6 անգամ ավելի արագ, քան 2013-2017 թթ-ին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊԿ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սա մեր ՀՆԱ-ն է՝ սկսած 2013 թվականից։

2013-ին մեր ՀՆԱ-ն եղել է 4,6 տրիլիոն դրամ, 2022-ի ավարտին՝ 8,5 տրիլիոն դրամ։

2013-2017թթ-ին մեր ՀՆԱ-ն աճել է ընդամենը 1 տրիլիոն դրամով՝ 4,6 տրիլիոնից դառնալով 5,6 տրիլիոն դրամ, այսինքն տարեկան միջինը աճել է ընդամենը 250 մլրդ դրամով։ Համեմատության համար նշեմ, որ միայն 2022-ին մեր ՀՆԱ-ն աճել է 1,5 տրիլիոն դրամով կամ 6 անգամ ավելի արագ, քան 2013-2017թթ»։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում