Երևանում ավելի քան 7.5 տոննա ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել

Երևանում ավելի քան 7.5 տոննա ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Երևանի սուպերմարկետներից մեկն է: Ժամկետանց սննդամթերքը  մի քանի բաժիններում է: Ստուգվում են պարենային և ոչ պարենային ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանելու պայմանները: Վաճառքի ենթակա չեն նաև այն ապրանքները, որոնց վրա չկա կամ անընթեռնելի է ժամկետը:

«Երևանի քաղաքապետարանը լրազորված է  առևտրի և ծառայությունների մասին օրենքով հսկել առևտրի օբյեկտները, որպեսզի պաշտպանի սպառողների իրավունքները: Հայտնաբերված ապրանքների փաստի առթիվ կազմվում է  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և վաճառողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 100-200 հազար դրամ տուգանքի»,-նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Երևանի քաղաքապետարանն ստուգումներ է անում ինչպես ցանցային խոշոր սուպերմարկետներում, այնպես էլ փոքր ու միջին խանութներում: Տարեսկզբից մինչ օրս 50 արձանագրություն է կազմվել: Խախտումների մասին տեղեկատվությունն անմիջապես ուղարկում է  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

«Օրենսդրությամբ սահմանված է, որ ժամկետանց ապրանքը արդեն իսկ վտանգավոր է: Վտանգավոր է նաև այն սննդամթերքը, որը չունի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և որի լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ այն վտանգավոր է: Իսկ վտանգավոր սննդամթերքը ենթակա է շուկայից հետ կանչման և ոչնչացման»,- ասում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը:

2023թ. այս ամիսների ընթացքում Երևանում ավելի քան 7.5 տոննա ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել:  

Լինում են նաև դեպքեր, երբ մի քանի ժամ ստուգումից հետո որևէ խախտում չի հայտնաբերվում, ինչն էլ քաղաքային իշխանությունը համարում է իր աշխատանքի ամենակարևոր արդյունքը: 

«Եղել է անգամ դեպք, երբ տնտեսվարողը, իմանալով, որ ապրանքը ժամկետանց է, իրացրել է այն ավելի ցածր գնով՝ պատճառաբանելով, թե գնորդն ինքն է որոշում՝ գնե˚լ, թե˚ ոչ» 
«Սպառողի իրավունքն է՝ պահանջել, որ ցանկացած պահի ներկայացնեն տվյալ արտադրանքի պիտանելիության ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն»,- նշում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը:

Ժամկետանց սնունդը ոչ միայն արգելվում է վաճառել, այլև վտանգում է մարդկանց առողջությունը: 

Ստուգայցերի ընթացքում տնտեսվարողները զգուշացվում են. «Վաճառողները պարտադիր պետք է ունենան  բուժզննության գրքույկներ և լինեն համապատասխան արտահագուստով»: Ստուգայցերը շարունակական են»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում