Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածների շարք են իրականացրել Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ։

Թիրախները եղել են շիական «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումների օբյեկտները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է երկրի բանակի մամուլի ծառայությունը։

Ծառայության տեղեկություններով՝ հարվածների թիրախը եղել են շիական կազմավորումների տարբեր ռազմական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ զենքի պահեստներ։

Հարվածները հասցվել են Լիբանանի հարավում գտնվող Բլիդա, Քֆար Շուբա, Թեյր Հարֆա և Էլ-Էդեյսե բնակավայրերի մերձակայքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում