Իրանը հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել

Իրանը հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել

Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան նրան սպառնում են՝ հրաժարվելու հրթիռների մշակումից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է իրանցի և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ ասուլիսին։

«Մենք չենք փորձում միջուկային զենք ձեռք բերել։ ԱՄՆ-ը և Եվրոպան մեզ սպառնում են՝ դադարեցնելու հրթիռային ծրագրերը։ Եթե մենք չունենանք հրթիռներ, նրանք մեզ վրա ռումբեր կնետեն, ինչպես արեցին Գազայի հատվածում»,-ասել է Փեզեշքիանը: 

Նրա խոսքով՝ Իրանը երբեք չի ցանկացել որևէ հակամարտություն հրահրել, սակայն Իսրայելը փորձել է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ՝ սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում